Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով դադարեցվել է «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ-ի՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաների գործողությունը:
Հրամանի համար հիմք են հանդիսացել լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պայմանների և պահանջների, մասնավորապես՝ պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնական տարածքի, լաբորատոր և ուսումնամեթոդական ապահովվածության, ուսումնաարտադրական պրակտիկայի, հաշվետվության ներկայացման, բարձրագույն ուսումնական հաստատության գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների, ինչպես նաև սովորողների՝ նախատեսվող սահմանային տեղերի թվի խախտումները:
Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում, համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 23-ի N 1875-Ա հրամանի, իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքները քննարկվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ կրթական ծրագրերի լիցենզավորման հանձնաժողովի՝ փետրվարի 18-ի նիստում, և կայացվել է լիցենզիայի դադարեցման որոշումը: