կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-06 12:17
Տարածաշրջան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը հրթիառակոծել է Դամասկոսը. հրաժարվում են մեկնաբանել կատարվածը

Այսօր գիշեր Իսրայելի բանակը Սիրիայից բռնազավթած Գոլանի բարձրունքներից հրթիռակոծել է երկրի մայրաքաղաք Դամասկոսը: Սիրիական հակաօդային կայանքների շնորհիվ բազմաթիվ հրթիռներ խոցվել են օդում՝ չհասնելով իրենց նպատակին: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում են սիրիական մի շարք պատժամիջոցներ:

Իսրայելի ՊՆ ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը հրաժարվել է մեկնաբանել կատարվածը: Իսրայելական բանակը ոչ մեկ անգամ է հարվածներ հասցրել Սիրիային: Ըստ հրեաների՝ նրանք փորձում են կանխարգելել Սիրիայում Իրանի ռազմական ներկայությունը: Մոսկվան իր հերթին բազմիցս է զգուշացրել և կոչ արել Իսրայելին՝ հարգել արաբական պետության ինքնիշխանությունը:

Ավելի վաղ Al Mayadeen հեռուստաընկերությունը հայտնել էր, որ սիրիական բանակը մտել է Սարաքիբ, որը համարվում էր «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման առաջադիրքը: Այն ռազմավարական նշանակություն ուներ և գտնվում էր Լաթաքիա-Հալեպ-Դամասկոս ավտոմայրուղու վրա: Բնակավայրի ազատագրումը ավելի կարագացնի սիրիական բանակի հաղթարշավը:

Ինչպես արդեն հայտնել էինք Սարաքիբի համար մղված մարտերում զոհվել էր 1988 թվականին ծնված Ժան Գաթանճյանը: