կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-21 17:46
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիների ներկայությունն այստեղ խորհուրդ ունի՝ Ալիևը հայտարարել էր, որ կգան Երևան․ Էդգար Ղազարյան

Ադրբեջանցիների ներկայությունն այստեղ խորհուրդ ունի, որովհետև Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ, տիրանալով Զանգեզուրի միջանցքին, իրենք մի օր կգան նաև Երևան՝ ըստ Yerkir.am-ի հիշեցրեց ՍԴ աշխաակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, որը Արմենիա Մարիոթ հյուրանոցի առջև մասնակցում է բողոքի ակցիային։

Նա պարզաբանեց, որ Երևանը ստանձնել է ԵՄ արևելյան գործընկերույթան շրջանակում ձևավորված Եվրոնեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի և 2 հանձնաժողովների համատեղ նիստերի կազմակերպումը։ Դրա շրջանակում Երևան են ժամանել Եվրոնեսթի պատվիրակներ ինչպես Եվրոպական խորհրդարանից, այնպես էլ Արևելյան գործընկերության երկրների խորհրդարաններից։

Պատվիրակներն այս ժամին Արմենիա Մարիոթ հյուրանոցում մասնակցում են Հայաստանում եվրոպական պատվիրակության կազմակեպած ընդունելությանը։ Ներկա են և՛ Եվրանեսթի պատվիրակներ, և՛ ՀՀ-ում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպաններ, և՛ նաև քաղաքացիական հասարակության որոշ կազմակերպությունների ներակայացուցիչներ։

«Մենք կոչ ենք արել, որ մարդիկ, որոնք մտահոգ են Հայաստանում ժողովրդավարության խնդիրներով, ինչպես նաև որոշ պատվիրակների ներկայության հանգամանքով, խոսքն, անշուշտ Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչներին է վերաբերում, որ մեր բողոքի ձայնը բարձրացնենք՝ նրանց ուշադրությունը հրավիրենք Հայաստանում ստեղծված ժողովրդավարական աղետալի վիճակին, և բողոքի ձայնը բարձրացնենք այստեղ ադրբեջանական պատվիրակության ներկայության կապակցությամբ»,-ասաց Էդգար Ղազարյանը։

Նշենք, որ ակցիային մասնակցում է նաև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։

Մանրամասն՝ տեսանյութում․