Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանը փախուստի ռեժիմում է գտնվում մինչև օրս՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
Նա նկատեց, որ, ճիշտ է, հիմա Փաշինյանը բունկերում չէ, բայց անվտանգության բացառիկ միջոցառումներով իրականացվում է նրա կեցավայրի, աշխատավայրի անվտանգությունը, գաղտնի են պահվում նրա մարզային այցելությունները, աշխատավայրից դուրս ցանկացած հանդիպումներ:
Էդգար Ղազարյանը նաև նշեց, որ, բացի ուժային կառույցների կողմից Նիկոլ Փաշինյանին ցուցաբերվող անձնական, ֆիզիկական պաշտպանության հանգամանքներից, գոյություն չունի երկրորդ գործոն, որը կարող է նրան պահել իշխանության:
Ամենից լավ, ըստ նրա, դա հենց Նիկոլ Փաշինյանն է հասկանում։
«Նա այդ փաստաթուղթը ստորագրել էր ավելի շուտ, քան Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Ես հասկանում եմ՝ ինչի համար, որ ստորագրի եւ գնա պատսպարվի: Կարծում եմ, մյուս կողմերը ընդառաջ էին գնացել նրան: Նա հասկացել է, որ եթե դա անի ուղիղ եթերում, ինչ հետեւանքներ դա կարող է ունենալ իր համար»,-նշեց Էդգար Ղազարյանը:
Նա հիշեցրեց, որ Փաշինյանը մի քանի օր չէր հայտնում իր գտնվելու վայրը, անգամ նշվում էր, որ հանրապետությունն է լքել:
«Ես չեմ կարծում, որ նորմալ, տրամաբանական որոշում ընդունած որեւէ պաշտոնյա կարող է փախչել ու պատսպարվել: Նա այդ ռեժիմում գտնվում է մինչ օրս»,-ասաց Ղազարյանը:
Մանրամասն՝ տեսանյութում․