կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-21 12:00
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այդպես էլ ասեք՝ ՔՊ-ի համար ընդունելի է Շուշիի հռչակագիրը․ Ռուստամյանը՝ ՔՊ-ին

Ես չէմ լսել, որ Հայաստանի գործադիրը հստակ ասի, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված Շուշիի հռչակագիրն իր համար անընդունելի է՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, որտեղ քննարկվում էր «Հայաստան» խմբակցության առաջարկը՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված Շուշիի հռչակագիրը դատապարտելու բանաձև ընդունելու մասին։

Ռուստամյանն ասաց, որ պետք է օրենսդիր մարմինն իր դիրքորոշումն արտահայտի, քանի որ միայն գործադիրի վրա սա թողնել չի կարելի, մանավանդ որ գործադիրն էլ հստակ չի ասել, որ դեմ է այդ հռչակագրին, որն սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը։

«Եվ քանի դեռ այդպիսի հայտարարություն չի եղել, հիմնավոր կասկած է առաջանում, որ մենք ուղղակի սպասարկում ենք թուրք-ադրբեջանական շահերը։ Ուրիշ եզրակացություն ձեր այս քվեարկությունից չի բխելու։ Սթափվե՛ք»,-ասաց Արմեն Ռուստամյանը։

Նա նշեց՝ այդպես էլ ասեք՝ ձեզ համար ընդունելի է Շուշիի հռչակագիրը, վավերացրե՛ք Շուշիի հռչակագիրը, վերջանա-գնա։

Նշենք, որ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկման վերջում ՔՊ-ն, այնուամենայնիվ ձեռնպահ քվեարկեց Շուշիի հռչակագիրը դատապարտող բանաձև ընդունելուն՝ այդպիսով տապալելով բանաձևի ընդունումը։

Մանրամասն՝ տեսանյութում․