|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Վենեսուելայում ապրիլի 2-ին մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Նախագահական ընտրությունները նշանակված են ապրիլի 14-ին, հետեւաբար` քարոզարշավը բավականին կարճ կտևի` ապրիլի 2-14-ը. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Վենեսուելայի իշխող` Միացյալ սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Նիկոլաս Մադուրոն և ընդդիմության ներկայացուցիչ Էնրիկե Կապրիլեսը։
Մադուրոն որոշել է նախընտրական քարոզարշավը սկսել հանգուցյալ նախագահ Հուգո Չավեսի հայրենի Բարինաս նահանգից։