կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-14 14:58
Քաղաքական

Նախընտրական լավագույն քարոզարշավը Րաֆֆինն էր. Ռուբեն Հակոբյան

Նախընտրական լավագույն քարոզարշավը Րաֆֆինն էր. Ռուբեն Հակոբյան

Ընտրություններից առաջ սոցիոլոգիական հարցումներ իրականացնող տարբեր կազմակերպություններ պարբերաբար ներկայացրեցին նախագահի թեկնածուների վարկանիշները: Դրանց արդյունքները հիմնականում նույնն էին` հիմնական ֆավորիտը գործող նախագահն է, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը, թեև նախորդ տարի անցկացված հարցումների համեմատ աճել է, սակայն 30%-ի շեմը չի հաղթահարում:

 

Այս առնչությամբ yerkir.am-ը հարց ուղղեց Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի ներկայացուցիչ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին:

 

«Սոցիոլոգիան իսկապես լուրջ գիտություն է, ես ուշադիր հետևել եմ և վերլուծության ենթարկել այդ հարցումների արդյունքները: Եթե նկատել եք,  բնակչության զգալի զանգված կա, որն ասում է` կա'մ չեմ քվեարկելու, կա'մ դեռ չեմ կողմնորոշվել: Ինչքան էլ փորձում են մարդկանց համոզել, որ հարցումը գաղտնի է, ոչ ոք չի իմանա այդ մասին, միևնույն է, մարդկանց մեջ վախ կա»,- նշեց նա և հավելեց, որ նման պատասխանները բնորոշ են ավտորիտար պետություններին:

 

Հակոբյանի խոսքով` չկողմնորոշված ընտրողների մեծ մասը ձայն կտա Րաֆֆի Հովհաննիսյանին: Նա միաժամանակ նշեց, որ, նման հետազոտությունների վրա հիմնվելով, գնահատական տալը ճիշտ չէ:

 

Ըստ Հակոբյանի` այս երեք շաբաթվա ընթացքում դինամիկորեն աճել է Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը, ինչը պատգամավորը պայմանավորում է  նրա քարոզարշավով: «Այս ընտրությունների լավագույն քարոզարշավը Րաֆֆիինն էր»,- ասաց նա: