կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-13 11:28
Աշխարհ

Ուկրաինան ինքնաթիռների համար օդային տարածքն ամբողջովին կփակի

Ուկրաինան ինքնաթիռների համար օդային տարածքն ամբողջովին կփակի

Երկուշաբթվանից Ուկրաինայի օդային տարածքը փաստացի փակ կլինի ավիահաղորդակցության համար արեւմտյան ապահովագրական ընկերությունների գործողությունների պատճառով: Այդ մասին հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում անելով «Ստրանա.ua» պարբերականին:

«Բրիտանական ապահովագրական ընկերությունները սահմանում են օդային շրջափակում (Ուկրաինայի նկատմամբ-խմբ.): Որեւէ ինքնաթիռ չի ժամանի եւ չի մեկնի Ուկրաինայից երկուշաբթվանից»,-հայտարարել է ապահովագրական շուկայում աղբյուրը:

Ինչպես բացատրել է պարբերականի զրուցակիցը, Մեծ Բրիտանիայից խոշորագույն ապահովագրականները, որոնք ապահովագրում են մյուս միջազգային ընկերություններին, այսօր ուղարկել են ինքնաթիռների բոլոր համաշխարհային սեփականատերերին պաշտոնական հաղորդագրություն, որ 48 ժամ անց կդադարի գործել Ուկրաինայում ապահովագրական ծածկույթը ցանկացած օդանավի համար: