Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում անցկացվող ՖԻԴԵ Գրան պրի շարքի առաջին մրցաշարում տարած 3 հաղթանակի եւ 2 ոչ ոքիի շնորհիվ Լեւոն Արոնյանի անհատական վարկանիշը 2700chess live-ի համաձայն հասել է 2782-ի։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը դարձել է ամենաբարձր վարկանիշ ունեցող ամերիկացի գրոսմայստերը։
ԱՄՆ-ի ներկայացուցիչներից հաջորդ տեղերում են Ֆաբիանո Կարուանան եւ Ուեսլի Սոն։
Բեռլինում Լեւոն Արոնյանը 5 հնարավորից վաստակել է 4 միավոր եւ ապահովել է առաջին տեղը C խմբում՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։