կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-21 15:19
Տարածաշրջան

Էրդողանը վարկանիշով զիջում է ընդդիմությանը

Էրդողանը վարկանիշով զիջում է ընդդիմությանը

«Եվրասիա» հետազոտական կենտրոնը հարցում է անցկացրել Թուրքիայում՝ պարզելու համար քաղաքացիների նախընտրական տրամադրությունները։ Թուրքիայի 1260 բնակիչների շրջանում հունվարի 9-14-ը անցկացված հարցումների արդյունքներն արդեն ամփոփվել են:

Քաղաքացիներին տրվել է հետևյալ հարցը՝ «Եթե արտահերթ ընտրություններ լինեն, ձեր կարծիքով՝ ո՞ր դաշինքը կհաղթի»։

Հարցվածների 10%-ը նշել է, որ դեռևս չի կողմնորոշվել: Հարցվածների 32,3%-ը քվեարկել է Cumhur («Ժողովուրդ»` Էրդողանի և «գորշ գայլերի» դաշինք) դաշինքի օգտին, հարցվածների 35,6%-ը կքվեարկեր ընդդիմադիր Millet («Ազգ» դաշինք` գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական-ժողովրդական կուսակցության գլխավորությամբ) դաշինքի օգտին։

«Եթե Էրդողանը կրկին առաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, կքվեարկե՞ք նրա օգտին» հարցին քաղաքացիների 33,4%-ը պատասխանել է «այո», 55,1%-ը՝ «ոչ»։

Այսպիսով՝ գործող նախագահ Էրդողանը հարցումներով զիջում է իր պոտենցիալ մրցակիցներին CHP-ից` Քեմալ Քըլըչդարօղլուին, Էքրեմ Իմամօղլուին (Ստամբուլի քաղաքապետ) և Մանսուր Յավասին (Անկարայի քաղաքապետ):