կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-08 15:07
Սպորտ

Շախմատիստ Ավետիք Գրիգորյանը կիսեց առաջին հորիզոնականը

Շախմատիստ  Ավետիք Գրիգորյանը կիսեց առաջին հորիզոնականը
Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը ԱՄԷ-ի Աբու Դաբի քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ 1-4-րդ տեղերը բաժանեց գրոսմայստերներ Իգոր Կուրնոսովի (Ռուսաստան), Զախար Եֆիմենկոյի եւ Միխայլո Օլեքսիենկոյի (Ուկրաինա) հետ. հայտնում է armchess.am-ը:

 

Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանի արդյունքն է 3,5 միավոր: 

 

Միջազգային վարպետ Միքայել Հակոբովը (Ֆինլանդիա) Էստոնիայի Վիլյանդի քաղաքում անցկացված Իլմար Ռաուդի հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ 1-2-րդ տեղերը բաժանեց միջազգային վարպետ Վլադիսլավ Կովալյովի (Բելառուս) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստնին շնորհվեց երկրորդ մրցանակը: 

 

Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը ԱՄՆ-ի Արլինգտոն քաղաքում անցկացվող Համաշխարհային օփենում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 6 միավոր եւ յոթ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը:

Գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանն ունի 4 միավոր:

 

Գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը եւ Հովիկ Հայրապետյանը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվող օփենում չորս տուրից հետո վաստակել են 3-ական միավոր: Նրանք չորս առաջատարներից ետ են մնում կես միավորով: 
 

Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Բենասկ քաղաքում անցկացվող օփենում չորս տուրից հետո վաստակել է 3 միավոր եւ ինն առաջատարներից ետ է մնում մեկ միավորով: