|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան Twitter-ի իր էջում դատապարտել է սիրիական Պալմիրա քաղաքի տետրապիլոնի ոչնչացումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից` դա կոչելով նոր ռազմական հանցագործությունը. հայտնում է РИА Новости-ն:
«Դա նոր ռազմական հանցագործություն է և անդառնալի կորուստ Սիրիայի ժողովրդի ու մարդկության համար»,- հայտարարել է նա:
Պալմիրան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված` Սիրիայի 6 օբյեկտներից մեկն է: Քաղաքը եղել էր հնագույն քաղաքակրթության հարուստ կենտրոններից մեկը: ԻՊ-ի առաջին հարձակումից հետո այն 80 տոկոսով պահպանվել էր, թեև ահաբեկիչները պայթեցրել էին Բելի տաճարը, Հաղթական կամարը և դամբարանների դաշտի սյուները: 2016-ի դեկտեմբերին ԻՊ-ի գրոհայիններին դարձյալ հաջողվեց գրավել Պալմիրան: