Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արա Գևորգյանը ցանկանում է իր «Ադանա» երգը թարգմանել 15 լեզուներով և դրանք ամփոփել մեկ ձայնասկավառակում:
Yerkir.am-ի հետ զրույցում Գևորգյանը նշեց, որ ձայնասկավառակը վաճառքում չի լինի, այլ նվեր կտրվի:
«Իմ բոլոր ստեղծագործությունները պատմական Հայաստանի տեղանուններով են վերնագրված, և ես կցանկանայի նաև համերգ տալ` բացօթյա, անվճար: Կուզեի` պետական ծրագրով իրականացվեր այդ ամենը, բայց, ցավոք, չստացվեց: Ձայնասկավառակի հետ կապված մտահղացումն էլ կյանքի կոչելու համար հովանավորներ են պետք»,- ասաց նա:
Ի դեպ, Գևորգյանը տեղեկացրեց նաև, որ Թուրքիայի հայ համայնքից հրավեր ունի` Ստամբուլում մենահամերգով հանդես գալու, սակայն պետք է խորհրդակցի երկրի ղեկավարների հետ և հասկանա` արժե՞ գնալ, թե՞ ոչ: «Գիտե՞ք, եթե իմանամ, որ այդ համերգով կնպաստեմ Թուրքիայում Ցեղասպանության հետ կապված ինֆորմացիայի տարածմանն ու Ցեղասպանության ճանաչմանը` անպայմանորեն համերգ կտամ»,- նշեց նա: