|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
«Երկրի հյուրասրահ»-ում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Բյուրոյի ներկայացուցիչը խոսել է Փետրվարի 5-ին Երեւանում տեղի ունեցած Հայ Յեղափոխական Դաշնակցության 131-ամյակի հանդիսության հղած ազդակների մասին՝ նշելով, որ ՀՅԴ գործունեությունը այսօր ծավալվում է հիմնականում երեք ուղղություններով՝ Հայաստան-Արցախ, Հայ դատ եւ սփյուռք ու համահայկական հարցեր։
Հակոբ Տեր-Խաչատուրյանը առանձնացրել է հատկապես ՀՅԴ հայաստանյան գործունեությունը՝ պայմանավորված՝ 44-օրյա պատերազմի պատճառով ի հայտ եկած նոր մարտահրավերներով։ Նա մասնավորապես ընդգծել է սահմանազատման եւ սահմանագծման, Հայաստանի տարածքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրահարույց գործընթացները։
Բյուրոյի ներկայացուցիչը անդրադարձել է նաեւ Հայաստանում ՀՅԴ-ի ընդդիմադիր լինելու հանգամանքին, նշելով, որ չնայած դրան՝ Դաշնակցությունն այս պահին էլ ունի ավելի մեծ պարտավորություններ ու դերակատարություն։
Հակոբ Տեր-Խաչատուրյանը կարեւորել է Հայոց բանակի բարոյահոգեբանական վերականգնման եւ հզորացման անհրաժեշտությունը։
Մանրամասները՝ տեսանյութում