կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-08 22:00
Հասարակություն

Փաշինյանական ֆեյքերի որսը շարունակվում է. նկարում՝ հանցագործության առարկա հրապարակումը և կայքի սեփականատիրոջ տվյալները. Ն. Հոխիկյան

Փաշինյանական ֆեյքերի որսը շարունակվում է. նկարում՝ հանցագործության առարկա հրապարակումը և կայքի սեփականատիրոջ տվյալները. Ն. Հոխիկյան
Ատելություն ու հայհոյանք տարածող ֆեյքերի որսը շարունակվում է։ Ներքևի նկարում պատկերված են հանցագործության առարկա հրապարակումը և տվյալ կայքի սեփականատիրոջ տվյալները, բացառությամբ ազգանվան և կոնտակտների՝ անմեղության կանխավարկածից ելնելով։ Բայց հենց հանցանքը ապացուցվի կամ եթե ոստիկանությունը խուսափի հանցագործությունը բացահայտելուց, հրապարակելու եմ բոլոր անունները և նրանց հովանավորներին։
 
Այս անգամ հանցագործության այս հետքերը տանում են Արմավիր քաղաք, թեպետ կայքի հեղինակն իրեն ներկայացրել է որպես Երևանի բնակիչ։ Բոլոր մանրամասները ներկայացված են ՀՀ ԱԱԾ-ին, Գլխավոր դատախազությանը և Ոստիկանությանը։ Սպասում եմ արձագանքի։
 
Նոյեմբերյանի դեպքի առումով ի հայտ եկան տարբեր մարդիկ՝ քանդելով ֆեյք ինդուստրիայի և ատելության, հայհոյանքի քարոզչության հեղինակների կծիկը։ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158717072323831 Դա ինձ մոտ կազմակերպված հանցագործության տպավորություն թողեց, և ես հասնելու եմ նրան, որ բոլոր այդ հանցագործները պատժվեն օրենքով։ Նոյեմբերյանի դեպքին առաջիկա օրերին կանդրադառնամ, իսկ Արմավիրի պարագան դեռ էլի բացահայտումներ է անելու։ Բոլոր հանցագործները հատ-հատ պատժվելու են։
 
Հատկանշական է, որ բոլորի հետքերը տանում են Նիկոլ Փաշինյանի թիմ։ Բոլորն անխտիր զբաղված են Փաշինյանի փառաբանությամբ՝ ատելություն տարածելով ամենուր։
 
Նաիրի Հոխիկյան
 
Լրագրող, մեդիափորձագետ