կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-05 18:22
Քաղաքական

Ցանկացած հայրենասեր հայ ինչ-որ չափով դաշնակցական է. Ռազմիկ Գևորգյան

Ցանկացած հայրենասեր հայ ինչ-որ չափով դաշնակցական է. Ռազմիկ Գևորգյան
Այսօր լրանում է Հայ Յեղափոխական Դաշնակցության 131-ամյակը: Իմ խորին համոզմամբ, ցանկացած հայրենասեր հայ մարդ ինչ-որ չափով դաշնակցական է, և եկեք ընդունենք, որ ցանկացած ազգային կուսակցություն իր գաղափարախոսության և կանոնադրության մեջ ունի դրույթներ, որոնց ակունքը գալիս է հենց ՀՅԴ-ից: Չմոռանանք, որ Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի, Սարդարապատի և, իհարկե, Արցախյան պատերազմների ինքնապաշտպանական ջոկատների գերակշիռ մասը, հրամանատարների գլխավորությամբ, եղել են Հայ Յեղափոխական Դաշնակցականները, «Նեմեսիս» օպերացիայի ստեղծողներն ու վրիժառուները ևս եղել են դաշնակցականները, ինչպես նաև չմոռանանք սփյուռքում գործող Հայ Դատի գործունեության մասին, որոնց գերնպատակն է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցը:
 
Եվ այս ամենի հետ մեկտեղ ամիսներ առաջ փնթի կապիտուլյանտը ՀՅԴ-ին սպառնում էր« ի պաշտպանություն եղբայրական թուրքիայի` ասելով, որ Դաշնակցությունը շուտով կայրի իր դրոշը, ոչ թե թուրքիայի: Այն ժամանակ պատասխանել եմ ցեղասպանին, հիմա նորից կրկնեմ`  ականջներդ կտեսնես, հողատու ալկա'շ, ՀՅԴ այրվող դրոշը` երբեք, իսկ այսուհետ` շուն թուրքի և ադրբեջանի դրոշները այրելիս խորհուրդ եմ տալիս այրել նաև քեմալական պոռնիկների (ՔՊ) դրոշը, քանի որ երեքն էլ խորհրդանշում են թրքասիրություն և հայերի հանդեպ ցեղասպանության ծարավ:
 
Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր դաշնակցականներին` Սփյուռքում բնակվող և գործող, մեր եղբայրների և քույրերի, հորեղբայրներիս և ընկերներիս գլխավորությամբ: Հավերժ փառք ու պատիվ և խոնարհում Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին. մաղթում եմ Ձեզ` Հայրենիքին ծառայել և գործել, ինչպես Դրոն, Նժդեհը, Թեհլերյանը, Արամ Մանուկյանը, Մեղրյանը և մյուս մեծերը: Դաշնակցությունը եղել է կա ու կլինի, քանի դեռ կա Հայ Ազգը...
 
Ռազմիկ Գևորգյան
«Հայրենիք» կուսակցության անդամ