|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Քանի որ այս պահին դեռևս չկա Հայաստանի ԱԺ նախագահի որոշումը, որով դադարեցվում են ՀՀ գործող նախագահի լիազորությունները, այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա վաղը, գեղեցիկ չի լինի, որ այսօր որևէ մեկնաբանություն անենք: Դեռևս մարդը հնարավորություն ունի, կարող է դիմումը հետ վերցնել․ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։
«Տեսականորեն պետք է շրջանառվեն, հաշվի առնելով բոլոր այն չափանիշները, որ կար՝ 40 տարեկանից բարձր, ՀՀ քաղաքացի, ճանապարհ անցած մարդ, նաև այսօրվա նախարար: Այդ պայմաններում կարելի է ենթադրել, որ ես կարող եմ հայտնվել այդ ցուցակում՝ հաշվի առնելով, որ նաև, որպես այսօրվա կառավարության անդամ, քաղաքական թիմի անդամ, կարող եմ ես առաջադրվել»,- ասաց նա: