|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
5-րդ գումարման ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներից շատերը 6-րդ գումարման խորհրդարանում չկան: Yerkir.am-ը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքվեց` արդյո՞ք նախորդ գումարման ԱԺ այդ պատգամավորներին կտեսնենք գործադիր մարմնում կամ այլ պաշտոններում:
Նա պատասխանեց, որ իրենց այդ գործընկերները կշարունակեն ակտիվ գործունեությունը Հանրապետական կուսակցությունում:
«Բոլոր մեր կուսակցական գործընկերները կշարունակեն իրենց ակտիվ գործունեությունը կուսակցության ներսում, սա փաստ է, իսկ ինչպիսի պետական ծառայության կանցնեն կամ կանցնեն, թե` չէ, ցույց կտա ժամանակը»,- ասաց Շարմազանովը, ապա հավելեց, որ թե' իրենց կուսակցությունում, թե' պետական մարմիններում նրանցից ոմանք կշարունակեն աշխատանքը:
Նա նշեց, որ այս պահին որևէ մեկի մասին բան ասել չի կարող, քանի դեռ նշանակումները չեն եղել:
ՀՀԿ մամուլի խոսնակից հետաքրքրվեցինք` Արտաշատի քաղաքապետի պաշտոնում ՀՀԿ-ն թեկնածու ունենալո՞ւ է: Նա արձագանքեց. «Արտաշատի քաղաքապետի հետ կապված որևէ հարց չենք քննարկել, չեմ կարող ասել` կունենա՞նք թեկնածու, թե՞ ոչ»: