Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գաղտնիք չէ, որ հիմա ՀՀ-ում լրջագույն խնդիրը անվտանգային ճգնաժամն է, և դա հաղթահարելու ամենահուսալի գործընկերն ու գործիքը հայկական բանակն է, որը ծանր հարված է ստացել, բայց բոլոր հնարավորությունները կան վերակազմավորվելու և նորից ոտքի կանգնելու։ Այս մասին Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները Հայոց բանակի 30-ամյակի կապակցությամբ այցելել էին սահմանային դիրքեր։ Պատգամավորը հարցազրույցի ժամանակ կիսվեց դիրքեր այցելության իրենց տպավորություններով։
Ինչ վերաբերում է բանակի 30-ամյակը պետական մակարդակով չնշելուն, պատգամավորը նկատեց․ «Կարո՞ղ են արդյոք բանակը կազմալուծածները նշել բանակի տոնը կամ կուզենան, իհարկե՝ ոչ։ Մեր պետությունը փաստացի ղեկավարում են մարդիկ, ովքեր ամոթի և պարտության մարմնացում են և ունենք մի իրավիճակ, երբ թշնամին մեր պետության ղեկավարին անվանում է ծաղրածու և հարբեցող»։
Հարցազրույցը՝ տեսանյութում։