|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությւնն ու դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը այսօր վաղ առավոտից շարունակում են 150 դրամ ուղեվարձը բոյկոտելու ու չվճարելու իրազեկումը: Մինչ այդ, Անդրանիկ Թևանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հիշեցրեց, որ 17.000 քաղաքացիների ստորագրություն են հավաքել, ունեն նախագիծ, որի համաձայն չպետք է ուղեվարձը լինել 100 դրամից թանկ. «Քանի դեռ այդ նախագիծը չի ներկայացվել ավագանու նիստին, իրավունք չունեին թանկացնել»:
Նրա խոսքով՝ 150 դրամ վճարողները ավելի են ծանրացնում այն քաղաքացիների վիճակը, որոնք սոցիալապես անապահով են և չեն կարողանում վճարել. «Սա քաղաքացիական համերաշխության, սոցիալական ակցիա է: Մենք՝ բողոքելով այս թանկացման դեմ, հնարավորություն ենք տալիս մեր համաքաղաքացիներին թեթևացնել իրենց սոցիալական բեռը»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։