Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վան քաղաքի մոտ ծովի ափին Արտամետ անունով մի գյուղ է լինում, որի միջով ժամանակին անցել է Շամիրամի ջրանցքը: Այս գյուղում մի բարի ու աղքատասեր հոգևորական է լինում անունը Ստեփանոս: Վերջինս երկար տարիներ զավակ չի ունենում, միայն հասակ առած ժամանակ մի տղա է ունենում անունը Հուսիկ են դնում:
Հայրը իր կողքին է մեծացնում որդուն, սովորեցնում կարդալ, եկեղեցական աղոթք և արարողակարգ: Հուսիկը անչափ տարվում է կրոնով և գրեթե միշտ եկեղեցում է լինում բայց հասցնում է ծնողներին օգնել տան գործերում: Երբ տղան մեծանում է ծնողները նրան հորդորում են ամուսանանալ, բայց, Հուսիկը հրաժարվում է: Բարեկամներն ու հարազատները շատ են հորդորում Հուսիկը ի վերջո համաձայնում է ամուսնանալ: Ծնողները նրա համար մի բարի և խելացի աղջիկ են գտնում և ամուսնացնում: Սակայն Հուսիկը մեկ տարի շարունակ կնոջը մոտ չի գալիս: Պատահական դրա մասին իմանում են ծնողները:
Օրերից մի օր նրանց տանը հյուրընկալվում է Երուսաղեմից եկած մի վարդպետ, որը իմանլով եղելությունը, իր մոտ է կանչում Հուսիկին և փորձում ճշտել կնոջը մոտ չգնալու պատճառը:
Հուսիկն ասում է, որ ինքը նվիրվել է հոգևոր կայնքին: Վարդապետը նրան բացատրում է, որ հոգևորականը ևս կարող է ընտանիք ունենալ, որից հետո Հուսիկը ապրում է կնոջ հետ և մի որդի են ունենում Ստեփանոս անունով:
Երբ տղան արդեն երիտասարդ էր, այդ ժամանակ սով է ընկնում, Հուսիկը իրենց տան եղած ցորենը բեռնում է ավանակի սայլին և որդուն ասում է որ տանի Անգղի ջրաղացները ալյուր աղա և բերի, որ միառժամանակ կարողանան ապրել: Տղան տանում է ցորենը աղում, բայց վերադարձի ճանապարհին շատ աղքատների է հանդիպում, յուրաքանչյուրին մի բուռ ալյուր է տալիս և այն վերջանում է։ Ստեփնոսն ընկնում է մտածմունքների մեջ, թե ի՞նչ պիտի ասի ծնողներին, մեկը նրան խորհուրդ է տալիս ավազ բարձել և տանել: Ստեփանոսը մի անծանոթի խնդրում է իրեն օգնել և սայլին ավազ բարձել։ Հարցին թե ինչի համար, Ստեփանոսն ասում է, թոնիր պատրաստելու համար: Անծանոթը նրան օգնում է բարձում ավազը: Տղան այն բերում է թողնում տան դռան առաջ և գնում է Վան քաղաքի կողմերը: Լինում է հարազատների մոտ, հետո գնում թափառելու։ Գիշերով հայտնվում է Քոչանի անունով մի գյուղում, որտեղ հյուրընկալվում է Մարիամ անունով մի նախկին անառակի տանը, որը տղային հյուրասիրում է, իր տանը գիշերակացի տեղ տալիս, իմանում նրա հետ կատարվածը, որից հետո խնդրում իր մոտ մնալ, դառնալ իր զավակը: Ստեփանոսը ասում է, որ ցանկնանում է գնալ Ամկու բերդ այնտեղ մի քարանձավում իրեն նվիրել աստծուն: Ստեփանոսն այդպես էլ անում է:
Իսկ ինչ վերաբերվում է Հուսիկին և կնոջը, ապա նրանք բակում գտնում են Ստեփանոսի թողած բեռը, բացելով տեսում են որ սայլը լի է ալյուրով: Բայց քանի-որ որդին տանը չէր, հայրը սկսում է ամենուր փնտրել նրան:
Ո՞ւր ես Ստեափանոս
Բալիտ մեռնիմ
Ո՞ւր ես աչքիս լույս
Արևիտ մեռնեմ
Քո բերած ալյուր
Արեցի լող հաց
Որտե՞ղ ես մնացեր
Դու մեռար սոված
Հուսիկը Լինում է անգամ նախկին անառակ Մարիամի տանը, վերջինս նրանց պատմում է իրենց որդու հետ հանդիպման և ունեցած զրույցի մասին: Հուսիկը գտնում է որդուն շատ են խնդրում վերադառնալ, բայց տղան հրաժարվում է վերադառնալ: Նա մնում է Ամկու բերդի մոտ, և իրեն նվիրում է աստծուն անունն էլ կնքվում է Հուսկան որդի:
Ստեփանոսը դառնում է արժանավոր հոգևորական, նրա հետ շփումից բժշկվում են բազում հիվանդներ` կույրեր, յարալուներ, այլն:
Հուսիկի հրշագործությունների համբավը հասնում է թուրք կասապ Օսմանին, վերջինս չի հավատում և ուզում է ցույց տալ, որ այդ ամենը սուտ է:
Գնալով Հուսկան որդու մոտ, Օսմանը խաբում է, թե հայրը անդամալույծ է և խնդրում է բժշկել։ Հուսկան որդին նրան ընդունում է աղոթք կարդում և ուղարկում տուն: Օսմանը քմծիծաղ տալով գնում է տուն և տեսնում է, որ տասը տարվա չորացած կոճղը կանաչել է, վրան ճյուղ ու տերև է բուսնել: Օսմանը հասկանում է իր սխալը, վերադառնում է Հուսկան որդու մոտ ինքը և իր հարազատները մկրտվում են ընդունում քրիստոնեություն և անգամ ցանկանում են հայ դառնալ:
Այս ամենից հետո Հուսիկն ու կին զանազան ուտելիքներ են պատրաստում և գնում որդու մոտ, փորձում են նրան համոզել, որ արտամետ վերադառնա, բայց Հուսկան որդին հրաժարվում է վերդառնալ Արտամետ` չվերցնելով անգամ իրենց հետ տարված ուտելիքները: Հուսիկն ու կինը դրանք բաժանում են աղքատներին:
Այնուհետև Հուսկան որդին անցնում է Լիմ անապատ և այնտեղ իրեն նվիրում է ճգնակեցության: Բայց անգամ այդտեղ իր մոտ են գնում հիվանդներ, որպեսզի իր հետ շփվեն և բժշկվեն:
Առժամանկ հետո Հուսկան որդին գնում է Բերկրիի կողմը, Բանդր սարի վրա, որտեղ տեսնում է, որ մի քանի հարյուր օձեր իրար հետ կռվում են և մեկը մյուսին սպանում է, Հուսկան որդի աղոթք է անում և օձերը հաշտվում են:
Հուսկան որդուն միշտ այցելության է գնում և մեղքերի թողություն է ստանում նաև իր հին ծանոթ Մարիամը:
Ապարան քաղաքում տարիներ շարունակ Հուսկան որդուն նվիրված սրբավայր է եղել, որը ապրանցիների համար ուխտատեղի է եղել: ժամանկակից կառույցը կառուցվել է ծագումով ապարանցի Մանուկյան ընտանիքի միջոցներով 2015 թվականին:
Ես եմ Հուսկան որդին
Ծնվեր իմ գյուղ Արտամետ
Հետևեր իմ սուրբ հավատի
Թողեր եմ իմ սիրելի հայրի մայրի
Էստեղ կուտամ Աստծուն իմ հոգին
Ասենք աստված ողորմի Հուսկան որդին
Ով որ աստված կսիրի
իմ մարմինն էստեղից տանի
Դնեն վեր էրկու բետին
Ընկուզից շինած ելնի
Լծեն երկու թագա աճառի
քշեն` տոր վոր կտանեն
Էնտեղ, որ կթալին իմ մարմին
էնտեղ շինեք իմ գերեզման
Ով որ իմ ասած գլուխ չտանի
Աստած ինոր խոկին արքայության արժան չանե: