կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-26 15:20
Քաղաքական

Եթե Արմեն Սարգսյանը մոտալուտ աղետ է տեսնում, ապա պետք է մնա․ Մամիջանյան

Եթե Արմեն Սարգսյանը մոտալուտ աղետ է տեսնում, ապա պետք է մնա․ Մամիջանյան

Եթե նախագահի պաշտոնից հրաժարական տված Արմեն Սարգսյանը Հայաստանի համար մոտալուտ աղետ է տեսնում, ապա պետք է մնա ու պայքարի։ Այս մասին հունվարի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Նա Սարգսյանին հորդորեց օրինակ վերցնել այն երիտասարդ տղաներից, որոնք, չվախենալով հետապնդումներից, պայքարում են մեր երկրի արժանապատվության համար։ 

«Ամեն դեպքում՝  նրա հրաժարականը չի տեղավորվում հայրենասիրության տրամաբանության մեջ»,- հավելեց քաղաքական գործիչը։

Մամիջանյանն աղետ անվանեց Նիկոլ Փաշինյանի ցանկացած ասուլիս․ նա պատրաստ է ամեն ինչի` հանուն իշխանության։

«Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները Թուրքիայի նման չեն բարձրաձայնում իրենց նախապայմանները։ Կարող էին հիշել, որ Թուրքիան ներգրավված էր 44-օրյա պատերազմում, այդ թվում՝ ահաբեկիչների միջոցով։ Կարելի էր վարկած առաջ քաշել, որ նրանց մի մասը կարող էին մասնակցել Ղազախստանի իրադարձություններին»,- եզրափակեց նա։