|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանը շարունակում է Սու-35Ս կործանիչների տեղափոխումը երկրի արևելքից Բելառուս։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը։
«Արևելյան ռազմական օկրուգի Սու-35Ս բազմանպատակային կործանիչների անձնակազմերը, որոնք ներգրավված են Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգման մեջ, շարունակում են տեղափոխվել Բելառուսի օդանավակայաններ»,- ասվում է զեկույցում։
Բելառուսի օդանավակայաններ ժամանելուց հետո Սու-35Ս բազմաֆունկցիոնալ կործանիչների անձնակազմերը մարտական հերթապահության կանցնեն հակաօդային պաշտպանության համար՝ Միութենական պետության միասնական ՀՕՊ համակարգի գործունեության ստուգման շրջանակներում. հայտնում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ ՌԴ-ն «Իսկանդեր»-ներ, «Պանցիր»-ներ և Ս-400-ներ է տեղափոխել Բելառուս զորավարժությունների շրջանակներում, ինչը Արևմուտքը դիտարկում է որպես Ուկրաինա ներխուժման նպատակ: