|
Փոխարժեքներ
26 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.31 |
| EUR | ⚊ | € 439.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.8182 |
| GBP | ⚊ | £ 500.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.98 |
ԱՄՆ հետախուզությունը հաստատում է ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի տարածած տեղեկությունը, ըստ որի՝ Մոսկվան ծրագրում է Ուկրաինայում իշխանության բերել ռուսամետ առաջնորդի, քանի որ դիտարկում է Ուկրաինա ներխուժելու և բռնազավթելու հնարավորությունը․ հայտնում է CNN-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ամերիկյան հետախուզությունը տվյալներ ունի, որոնք նման են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի տեղեկատվությանը։
«Այո, մենք տեսել ենք հետախուզական տվյալներ, որ Ռուսաստանը փորձում է նվազեցնել իր ծախսերը երկարատև պատերազմի համար, օրինակ՝ Ուկրաինայում ստեղծելով բարեկամական կառավարություն և օգտագործելով լրտեսական գործակալությունները»,- ասել է աղբյուրը CNN-ին:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն նախօրեին հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, թե Կրեմլը ծրագրում է Կիևում իշխանության բերել ռուսամետ առաջնորդի, քանի որ դիտարկում է Ուկրաինա ներխուժելու և օկուպացիայի հնարավորությունը։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարությունը ևս մեկ վկայություն է այն բանի, որ ՆԱՏՕ-ի երկրները՝ անգլո-սաքսոնների գլխավորությամբ, սրում են լարվածությունը Ուկրաինայի շուրջ։