Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում աղմկահարույց պաշտոնանկությունների շքերթը չի բացառում, որ երկրի ղեկավարությունը հետզհետե հեռանում է ռուսամետ դիրքորոշումից. գրում է «Կոմերսանտը»:
Թերթի հաայստանյան թղթակիցը կատարվածի երկու վարկածի ունի` կա'մ նախագահ Սերժ Սարգսյանը 2012-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ամրապնդում է իր թիմը. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը եւ փոխվարչապետ Արմեն Գեւորգյան հավանական հրաժարականը պայմանավորված են այն բանով, որ նրանք համարվում են Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներ, կա'մ Հայաստանը շեղվում է ռուսամետ վեկտորից. դրա վկայությունն էլ երկու ռուսամետ գործիչների` նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եւ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականներն են:
Իսկ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի քաղաքական տեսության ամբիոնի դոցենտ Կիրիլ Կոկտիշի կարծիքով` իշխանությունները չեն ցանկանում սրել հարաբերությունները ընդդիմության հետ: «Այդ իրադարձությունները կապված են նաև ընդդիմության կողմից իրականացվող այն ակցիաների հետ, որոնք նոն-ստոպ ռեժիմով անցկացվում են Երևանի գլխավոր հրապարակում։ Ամենայն հավանականությամբ, սպասվում է իշխանական լիազորությունների այս կամ այն չափով հասկանալի վերադասավորում։ Պարզ է նաև այն, որ իշխանության և ընդդիմության միջև համագործակցության ձևաչափերը սպառել են իրենց, և իշխանությունները չեն ցանկանում սրել իրավիճակը։ Այդ պատճառով տվյալ հրաժարականները Հայաստանի քաղաքական համակարգի ավելի զգալի բարեփոխման նախանշաններ են»,- ասել է Կոկտիշը։
«Կոմերսանտը» գրում է նաեւ, թե իրենց հայտնի է դարձել, որ մոտ ժամանակներս սպասվում են Հայաստանի ուժային կառույցների ղեկավարների նոր հրաժարականներ` ընդհուպ մինչեւ գլխավոր դատախազ: