| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մարտի 4-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի և Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Մեղրիի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Արթիկ-Ալագյազ և Գագարին-Ծովագյուղ ճանապարհահատվածները դժվարանցանելի են։
Վարդենիսի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: