|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
ԱՄՆ պետդեպարտամենտի կարծիքով՝ Բելառուսի սահմանադրության փոփոխությունը կարող է հանգեցնել հանրապետության տարածքում ռուսական միջուկային ուժերի տեղակայման։
«Սահմանադրական փոփոխությունները կարող են ցույց տալ Ռուսաստանից ինչպես սովորական, այնպես էլ միջուկային ուժերի տեղակայումը թույլ տալու ծրագրեր»,- ասել է պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան ճեպազրույցում:
Ըստ նրա` սահմանադրության առաջարկվող փոփոխություններն իբր ներառում են այնպիսի ձևակերպում, որը կարող է մեկնաբանվել որպես «Ռուսաստանի համար Բելառուսի տարածքում կայազորային ուժեր տեղակայելու ճանապարհի բացում»: Նաև ԱՄՆ պետդեպարտամենտը գնահատում է Բելառուսում ռուսական միջուկային ուժեր տեղակայելու հեռանկարները՝ հիմնվելով հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրապարակային հայտարարություններըի վրա։
«Լուկաշենկոն միջուկային զենքի շուրջ քննարկումները սկսել է նոյեմբերին։ Նա խոսել է այդ մասին»,- ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը հեռախոսային ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ «երբ Լուկաշենկոյի նման առաջնորդը խոսում է միջուկային զենքի մասին, պետք է զգույշ լինել»։