Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նոր նախագիծը, ըստ որի՝ թատրոններ մուտք գործելիս պարտադիր պետք է պատվաստված լինել կամ ՊՇՌ-ի բացասական պատասխանով հավաստագիր ներկայացնել, հանդիսատեսի թվի զգալի նվազման է հանգեցրել․ Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ սահմանափակումների հետեւանքով խնդիրներ են արդեն առաջացել։
«Այս պահին արդեն հանդիսատեսի հոսքի զգալի անկում ունենք՝ գրեթե 30-40 տոկոս: Օրեր առաջ, երբ դեռ օրենքն ընդունված չէր, հանդիսատեսն ավելի հանգիստ էր գալիս։ Շատերի ենթագիտակցության մեջ արդեն նստած է այն, որ պիտի ներկայացնեն, եւ արդեն խուսափում են թատրոն գալ: Սա վերադաս մարմինները, կարծում եմ, քաջ գիտակցում են եւ գիտեն, որ դա սկզբնական փուլում բերելու է թատրոն հաճախող հանդիսատեսի ցուցանիշների անկման:Եթե թատրոնն ինքնուրույն չկարողացավ հաղթահարել հանդիսատեսի կորուստը, կդիմենք վերադաս մարմիններին՝ ֆինանսական ճգնաժամը թեթեւացնելու համար»,- ասաց Թորոսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության ընդունած նոր օրենքով՝ հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների եւ մարզասրահի հաճախորդները, գրադարանների եւ թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի եւ այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք կգործեն միայն այն դեպքում եթե ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ կամ պատվաստման մասին վկայող փաստաթուղթ։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիանա Սարգսյան