Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 13-ի նիստում փոփոխություն կատարեց սուբվենցիաների տրամադրման կարգի մեջ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ նախորդ տարիներին սահմանամերձ համայնքները եւ բարձրլեռնային համայնքները մի տողում էին, այս փոփոխությամբ դրանք առանձնացվել են՝ սահմանամերձ համայնքներին տրվող պետական աջակցության մասը մեծացնելու համար:
«Մյուս կարեւոր փոփոխությունը վերաբերում է նախադպրոցական հաստատություններին։ Հաշվի առնելով կառավարության մտադրությունը՝ մեր համայնքներում մանկապարտեզների կառուցմանը տեմպ տալու՝ տոկոսադրույքները փոխվել են: Նվազագույն շեմը սահմանվել է 70 տոկոս՝ անկախ Երեւանից բնակավայրի հեռավորությունից, եւ սահմանամերձ ու բարձրլեռնային համայնքներում մինչեւ 80 տոկոս՝ կառավարության մասնակցությամբ:
Նոր ուղղություն է հեռագնա արոտներ տանող ճանապարհների բարեկարգումը:
Հաշվի առնելով, որ որոշ համայնքներում բացակայում է գերարագ ինտերնետը, ուզում ենք մտցնել օպտիկամանրաթելային ցանցի կապուղու կառուցման նոր ուղղություն: Նոր ուղղություն է նաեւ ապաստարանների կառուցումը, որով համայնքներին հնրավորություն ենք տալիս կառավարության աջակցությամբ այդ ծրագրերն իրականացնել»,- ասաց նախարարը:
Նա հավելեց, որ կառավարության աջակցության չափը մեծացրել է ոռոգման եւ խմմեռլու ջրերի համակարգերի եւ ասֆալտապատման ուղղություններով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին նշեց, որ այս փոփոխությունների հիմքում կառավարության ծրագիրն է՝ Հայաստանում 5 տարում 500 նոր մանկապարտեզ կառուցելու։ «Այս փոփոխությամբ համայնքներում մանկապարտեզների շինարարությունը կառավարությունը կհամաֆինանսավորի 70-80 տոկոսով: Շահագործումից հետո համայնքը պետք է մանկապարտեզի կարիքները հոգա»,-ասաց նա: