կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-12 16:34
Քաղաքական

Իոաննիսյան, Մարուքյանը, Սաքունց․ հայտնի է սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը

Իոաննիսյան, Մարուքյանը, Սաքունց․ հայտնի է սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը

ՀՀ վարչապետի որոշման համաձայն՝ Արդարադատության նախարարության կողմից 2021թ․ դեկտեմբերի 21-ին հայտարարվել էր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների թեկնածուների մրցույթ։

Մրցույթի մասնակցելու հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի Հանրապետությունում գրանցված թվով 7 հասարակական կազմակերպություններ և թվով 5 արտախորհրդարանական կուսակցություններ, հայտնում են Արդարադատության նախարարությունից։

Ամփոփելով մրցույթի արդյունքները և հիմք ընդունելով որոշմամբ սահմանված մրցութային ընթացակարգի պահանջները` Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ.

Հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերից որոշման չափանիշներին բավարարող ճանաչված թվով 5 հայտերից ընտրվել են ներքոնշյալ թեկնածուները՝

1. «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ (թեկնածու՝ Արթուր Սաքունց):

2. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ (թեկնածու՝ Դանիել Իոաննիսյան):

3. «Իրավունքի եվրոպա» ՀԿ (թեկնածու՝ Տիգրան Եգորյան):

Արտախորհրդարանական կուսակցությունների կողմից ներկայացված հայտերից որոշմամբ սահմանված չափանիշներին բավարարող են ճանաչվել և ընտրվել են ներքոնշյալ թեկնածուները՝

1. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (թեկնածու՝ Էդմոն Մարուքյան).

2. «Հանրապետություն» կուսակցություն (թեկնածու՝ Մասիս Մելքոնյան):

Թեկնածուների ցանկը ներկայացվելու է վարչապետի աշխատակազմ և ենթակա է հաստատման Սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման մասին վարչապետի որոշմամբ՝ խորհրդի ամբողջական կազմի հետ միասին։