Փոխարժեքներ
11 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.04 |
EUR | ⚊ | € 428.99 |
RUB | ⚊ | ₽ 4.5829 |
GBP | ⚊ | £ 509.3 |
GEL | ⚊ | ₾ 141.29 |
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է աշխարհի ռեկորդակիրներ Յուրի և Արթուր Սաքունց եղբայրներին: Այս մասին Հարությունյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում.
«Այսօր ընդունել եմ աշխարհի ռեկորդակիրներ Յուրի և Արթուր Սաքունց եղբայրներին: Շնորհավորել եմ տղաներին սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում սահմանած նոր ռեկորդների համար, որոնք տղաները նվիրել են Արցախի Հանրապետության օրվան: Նաև հայտնել եմ իմ խորին շնորհակալությունը, քանի որ մարզական նման միջոցառումները մեծապես նպաստում են Արցախի ճանաչելության բարձրացմանը ողջ աշխարհում»:
Առաջին ռեկորդը սահմանել է աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ՀՀ «Դյուցազնագրքի» 17-ակի ռեկորդակիր, աշխարհի եռակի ռեկորդակիր, «Գինեսի» կրկնակի ռեկորդակիր Յուրի Սաքունցը: Նա, ձեռքերի վրա քայլելով, ոտքերը օդում պահած, ատամներով բռնած ճոպանը՝ քաշել է 4 տոննա 100 կգ քաշ ունեցող «Համմեր» մակնիշի ավտոմեքենան:
Երկրորդ ռեկորդը սահմանել է աշխարհի ռեկորդակիր, սամբոյի աշխարհի բրոնզե մեդալակիր, միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող, միջազգային կարգի սպորտի վարպետ Արթուր Սաքունցը: Նա 12,5 տոննա քաշ ունեցող ավտոբուսը քաշել է ատամներով բռնած ճոպանով և ետքայլով: