կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-05 16:23
Առանց Կատեգորիա

Դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարող է Օմիկրոն շտամը Հայաստան չմտնել. Փաշինյան

Եթե անցյալ տարի մենք նկատում էինք գրիպի շրջանառության բացառիկ դեպքեր, այս տարի նոյեմբեր ամսից բավականին աճ ենք գրանցել։ Վերջին 10 օրվա ընթացքում վիճակը կայունացել է, դա պայմանավորված է նաև ուսումնական արձակուրդների հետ։ Այս մասին Կառավարության նիստում, անդրադառնալով Հայաստանում համաճարակաբանական ընդհանուր իրավիճակին, ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Իրավիճակը մահճակալային ֆոնդի ապահովվածության առումով վերահսկելի է, և մեր հիվանդանոցները պատրաստ են դիմակայել գրիպի շտամի շրջանառությանը։ Սեպտեմբերից Հայաստանում  ունեցել ենք գրիպի այս տարվա շտամների դեմ պատվաստանյութեր, որոնք  քովիդի դեմ պատվաստանյութերի հետ որևէ հակացուցում չունեն»մճ ասաց նա։

Փաշինյանն էլ նշեց, որ քովիդի համաճարակի առումով Հայաստանում առկա է բարվոք վիճակ։

«Բայց եկեք արձանագրենք, որ եթե պատվաստումները պատշաճ կերպով չշարունակենք, ճգնաժամը անխուսափելիորեն վերադառնալու է, մանավանդ՝ այս պահի դրությամբ Հայաստանում Օմիկրոն տեսակի շտամը չի արձանագրվել, բայց նաև դա է անխուսափելի, և դժվար եմ պատկերացնում՝ ինչպես կարող է այնպես տեղի ունենալ, որ Հայաստան չմտնի այդ շտամը։ Հետևաբար, եթե պատվաստումային գործընթացը նույն տեմպերով չշարունակենք, կանգնելու ենք ճգնաժամի առաջ։ Հայաստանում առկա են բոլոր տեսակի պատվաստանյութերը»,- ասաց նա։