|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամը տարածվում է արագորեն, ուսումնասիրությունները շարունակվում են։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«ՀՀ-ում դրա տարածումը կանխարգելելու համար սահմանափակումներ կկիրառվեն։ Մենք, հետևելով ԱՀԿ հաղորդագրություններին, նախատեսում ենք որոշ սահմանափակող միջոցառումներ կիրառել տվյալ երկրներից եկող քաղաքացիների համար»,- ասաց նա։
Նախարարի խոսքով՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Բոստվանայի Հանրապետությունից, Լեսոտոյի Թագավորությունից, Նամիբիայի Հանրապետությունից, Զիմբաբվեի Հանրապետությունից, Մոզամբիկի Հանրապետությունից, Մադագասկարից և Տանզանիայից քաղաքացիների ժամանակավոր մուտքը ՀՀ կսահմանափակվի։