Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 2 պատգամավոր` Սեդրակ Թեւոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը, այսօր հրաժարականի դիմումներ են ներկայացրել։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունից։
Նշենք՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- նշված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության մեջ:
Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Սերգեյ Մովսիսյանը մանդատը վայր է դրել՝ Արագածոտնի մարզպետի պաշտոնը ստանձնելու համար։ «Քաղաքական թիմն է այսպիսի որոշում կայացրել, ես էլ ընդունել եմ։ Հիմա էլ հանուն Հայաստանի Հանրապետության կշարունակեմ ծառայել գործադիրում»,- Մովսիսյանը հաստատել է տեղեկությունը:
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի որդին՝ Սեդրակ Թևոնայնն էլ հայտնել է, որ հնարավոր է՝ անցնի այլ աշխատանքի, որտեղ, չի ասել: