|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Այս պահին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում են գտնվում լուսադեմին բերման ենթարկված ակտիվիստներից 15-ը: Նրանց թվում է «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Yerkir.am-ի լրագրողն այնտեղից հայտնում է, որ մոտ կես ժամ է` բաժին է մտել պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ առավոտյան այստեղ վատացել էր 45-ամյա մի ակտիվիստի ինքնազգացողությունը և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց. նա ոտքի շրջանում վնասվածք էր ստացել և բողոքում էր սրտի հետ կապված խնդիրներից:
Մինչ այս պահն ակտիվիստներից որևէ մեկը ազատ չի արձակվել:
Ի դեպ, Լևոն Բարսեղյանը հրաժարվել է հարցաքննության ժամանակ պատասխանել հարցերին: