Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք Մայր Աթոռի հետ համատեղ ծրագիր պետք է առաջարկենք, որպեսզի վերականգնենք ու զարգացնենք վանական այն համալիրները, որոնք պատմամշակութային արժեք են: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գաղափարն այն է, որ կառավարության, եկեղեցու եւ բարերարների համատեղ ջանքերով այդ պատմամշակութային ժառանգությունը բլոր ստանդարտներին համապատասխան վերականգնվի: Երբ մեր երկեղեցիները գտնվում են Երեւանում կամ խոշոր բնակավայրերին մոտ, այդտեղ շատ թե քիչ բարվոք վիճակ է, բայց մենք ճարտարապետական գլուխգործոցներ ունենք, որոնք նաեւ շատ մեծ հոգեւոր նշանակություն ունեն, որոնք գտնվում են բանաուկ ճանապարհներից հեռու: Գաղափարն այն է, որ կառավարությունն իր վրա վերցնի ենթակառուցվածքների խնդիրը, հայ եկեղեցին ներդրում անի բուն վանական համալիրի վերականգնման վրա, եւ բարերարները: Հույս ունեմ, որ այս ուղղությամբ կկարողանանք կոնկրետ արդյունքների հասնել»,-ասաց Փաշինյանը: