|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում ընդգրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի թեկնածուների քննարկման հարցը:
ՀՌԱՀ անդամների թափուր տեղերի համար խորհրդարանական խմբակցություններն առաջադրել են 3 թեկնածու:«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի և 1991-1996 թթ. մշակույթի նախարար Հակոբ Հակոբյանի, իսկ «Հայաստան» խմբակցությունը` 1999-2002 թվականներին պատգամավոր, ապա ՀՀ Քաղաքացիական ծառայության նախագահ Մանվել Բադալյանի թեկնածությունները:
Հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալու դեպքում հարցը կընգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: ՀՌԱՀ թեկնածուներն ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ընտրվում են փակ-գաղտնի քվեարկությամբ: