|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր խորհրդարանում տեղի կունենան Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամների և ՀՀ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրությունները։
Նշենք, որ կոալիցիոն ուժերը` ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն, առաջադրել են Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին: Նրանք են`առաջին պաշտոնում՝ Գագիկ Գարուշի Հարությունյան, երկրորդ պաշտոնում՝ Գևորգ Բալաբեկի Դանիելյան, երրորդ պաշտոնում՝ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյան, չորրորդ պաշտոնում՝ Հայկ Արտաշեսի Հովհաննիսյան, հինգերորդ պաշտոնում՝ Սերգեյ Գուրգենի Մեղրյան:
Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական էր տվել, քանի որ առաջադրվել էր ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար։ Այժմ պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար ՀՀԿ-ն առաջարկել է պատգամավոր Գևորգ Կոստանյանի թեկնածությունը:
Ընտրություններից յուրաքանչյուրը կտևի մեկական ժամ: