|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վրացական Կովկասյան առաջին տեղեկատվական հեռուստաընկերության թղթակիցները Մոսկվայում տուգանվել են` առանց հավատարմագրվելու աշխատելու համար:
Ինչպես հաղորդում է «Նովոստի» գործակալությունը, թղթակիցներ Ալեքսեյ Մատվեեւը եւ Նաթիա Փոլադաշվիլին ձերբակալվել են երկուշաբթի օրը` Սուվորովի հրապարակի մոտ գտնվող համար 2 տանը, որտեղ Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի հոգեհանգստի արարողությունն էր անցկացվում:
Լրագրողները փորձել են նկարահանումներ անել եւ հարցազրույցներ վերցնել հոգեհանգստին ներկա քաղաքացիներից, սակայն Ռուսաստանի տարածքում աշխատելու թույլտվություն չեն ունեցել:
Պարզվել է նաեւ, որ Փոլադաշվիլին ապրում է Ադրբեջանում եւ Մոսկվայում գտնվելիս է եղել առանց գրանցման: