Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի դեմ խիստ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու` Վաշինգտոնի սպառնալիքները քիչ ազդեցություն կունենան. ասել է Հարվարդի Քենեդու անվան կառավարման դպրոցի ավագ գիտաշխատող Մեգան Գրինը ամերիկյան Financial Times-ի hոդվածում:
«Ռուսաստանի դեմ ավելի լուրջ պատժամիջոցներ կիրառելու` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի սպառնալիքն ավելի ու ավելի է նմանվում հուսահատության ժեստի»,- գրում է նա։
Աշխարհում այլընտրանքային վճարային համակարգերի և թվային արժույթների տարածումը բազմաթիվ հնարավորություններ է ստեղծել այն երկրների համար, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում, քանի որ նրանք ի վիճակի են միջազգային ֆինանսական գործարքներ իրականացնել դոլարային կառույցներից դուրս։
Բացի դրանից, ըստ Գրինի, ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցների` անարդյունավետ դառնալու փաստին նպաստում է Չինաստանը, որն օգնում է «պատժված» երկրներին շրջանցել դրանք։
Փորձագետի խոսքով՝ ամերիկյան ղեկավարությունը շարունակում է սպառնալ պատժամիջոցներով, քանի որ վախենում է փչացնել իր իմիջը, եթե որոշի հրաժարվել նման վարքագծից։ Արդյունքում` այն երկրները, որոնց նկատմամբ կիրառվել են պատժամիջոցները, չեն էլ փորձում շտկել իրավիճակը և բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, քանի որ հասկանում են, որ Վաշինգտոնը, այնուամենայնիվ, չի չեղարկի արդեն իսկ սահմանված սահմանափակումները։
Այս ամենը, պնդում է Գրինը, առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին: Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ուկրաինական հարցում տարաձայնությունները շատ խորն են, ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցները չեն օգնի շտկել իրավիճակը, այլ միայն կսրեն, հետևաբար` պատժամիջոցների սպառնալիքները անհարիր գործիք են խնդիրների լուծման համար։