Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը կրկին անդրադարձել է թուրք նախարարների ազգայնական հայտարարություններին։
Թուրքական T24 կայքի հաղորդմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում արտաքին գործերի եւ տուրիզմի նախարարությունների բյուջեի քննարկումների ժամանակ Կարո Փայլանը անթույլատրելի է համարել արտաքին գործերի նախարարի ելույթներում անընդհատ ազգակիցներ տերմինի կիրառումը և շեշտել, որ նա Թուրքիայի բոլոր քաղաքացիների նախարարն է, ոչ թե կոնկրետ էթենիկ խմբի։
«Մտեք մեջլիսի գրադարան եւ կարդացեք Գրիգոր Զոհրապի խոսքերը, նա ամեն անգամ խոսում էր հավասարությունից, սակայն կոտորածների ժամանակ նրա գլուխը ջախջախեցին Ուրֆայի մտոակայքում։ Դուք 15, 20 անգամ ազգակից բառն ենք օգտագործել։ Ձեր աթոռին 110 տարի առաջ հայ նախարար էր նստում։ Ես էլ տեխնիկապես կարող եմ ձեր աթոռին նստել։ Բայց որ կանգնեմ ասեմ, թե իմ ազգակիցների համար այսինչ-այնինչ բաներն եմ անում, ձեր դուր կգա՞։ Այս երկիրը ոչ թե ազգակիցներ, այլ հայրենակիցներ ունի»,- ասել է Կարո Փայլանը։