Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնի շրջանակներում դեկտեմբերի 15-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Ալեքսանդր Իրադյանի «Բեթհովենը լեռներում» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։ Երաժշտական այս յուրօրինակ պատումը կկատարի Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ հեղինակի՝ Ալեքսանդր Իրադյանի ղեկավարությամբ, իսկ հեքիաթը կպատմի սիրված դերասան ՝Հայկ Պետրոսյանը։
Հայաստանի սարերի ﬕ հեռու գյուղում ապրում էր ﬕ տղա՝ անունը Դավիթ։ Դեռ փոքր տարիքից Դավիթը տարբերվում էր մյուսներից․ նրան հետաքրքիր չէր գյուղի սովորական կյանքը՝ բույսերը, կենդանիները, վարուցանը։ Նրա կիրքը երաժշտությունն էր։ Նա երազում էր ոչ ﬕայն նվագել, այլև դառնալ հայտնի դիրիժոր, որը կկատարի Մոցարտի, Հայդնի, Բրուքների, Մալերի և որ աﬔնակարևորն է Բեթհովենի՝ իր կուռքի սիմֆոնիաները։ Մի օր էլ երազ տեսավ: Նա որոշեց հավաքել իր սեփական նվագախումբը և կատարել Բեթհովենի սիմֆոնիաներն անձամբ՝ իրագործելով իր ﬔծ երազանքը և կիսելով Բեթհովենի երաժշտության գեղեցկությունը բոլոր համագյուղացիների հետ։ Նա սկսեց կանչել մոտակա բոլոր գյուղերի և քաղաքների երաժիշտներին ու երաժշտության սիրահարներին, որ գան և նվագեն իր հետ։ Սա պատմություն է ﬕ տղայի մասին, որի սերը երաժշտության հանդեպ այնքան ﬔծ էր, որ նա կարողացավ հաղթահարել բոլոր ծանրություններն ու դժվարությունները՝ իր երազանքին հասնելու համար։
Ալեքսանդր Իրադյանը բեռլինաբնակ հայ դիրիժոր, կոմպոզիտոր է։ Ծնվել է 1990 թվականին Երեւանում։
Բարձրագույն կրթությունն ստացել է Երեւանի Կոմիտասի անվ․ պետական կոնսերվատորիայում։ Ուսումը շարունակել է Բրյուսելի թագավորական կոնսերվատորիայում, ապա Բեռլինի Արվեստների համալսարանում (Universität der Künste Berlin/ International Conducting Acadamy)։
Իրադյանի ստեղծագործությունները եւ մշակումները ներկայացվել են միջազգային բեմերում, ինչպես նաեւ Հայաստանում՝ համագործակցությամբ տեղական նվագախմբերի եւ երգչախմբերի հետ։
Միջազգային եւ տեղական մրցույթների դափնեկիր է, հանդես է եկել որպես կոմպոզիտոր, դիրիժոր եւ դաշնակահար Հայաստանում, Գերմանիայում, Ռուսաստանում, Միացյալ նահանգներում, Սլովենիայում, Բելգիայում եւ այլն։
Համագործակցել եւ ղեկավարել է հետեւյալ նվագախմբերը՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբ, Komische Oper Berlin, Magdeburgische Philharmonie, Bochumer Symphoniker, Staats theater Cottbus, Brandenburger Symphoniker, Neubrandenburger Symphoniker, Hochschul orchester der UdK, Kammerorchester Prenzlau։
Այժմն բնակվում եւ ստեղծագործում է Բեռլինում, հանդիսանում է AGBU լարային նվագախմբի գլխավոր դիրիժորը (Բրյուսել), դասավանդում է դիրիժորություն Բեռլինի Արվեստների համալսարանում, ինչպես նաև Բեռլինի նորաստեղծ Sonoris նվագախմբի գլխավոր դիրիժորը և գեղարվեստական ղեկավարն է։
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը անց է կացվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: