Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բրիտանացի գիտնականները հերքել են կարծիքը, որ մեքենա վարելիս դասական երաժշտություն լսելը անվտանգ է դարձնում ճանապարհը: London Metropolitan University-ի մասնագետները պարզել են, որ դասական երաժշտությունը նվազեցնում է վարորդի ուշադրությունն ու ռեակցիան. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Գիտնականները կազմել են վարորդների համար «ամենավտնագավոր» երաժշտության ցանկը: Առաջին տեղում Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան է, երկրորդ տեղում` Բախի ռե մինոր տոկատան եւ ֆուգան, երրորդում` Շտրաուսի «Երկնագույն Դանուբ» վալսը:
«Փորձարկում» է անցել նաեւ ռոք երաժշտությունը: Պարզվել է, որ բազմաթիվ ռոք ստեղծագործություններ բարենպաստ ազդեցություն ունեն վարորդների վրա, օրինակ` Էլթոն Ջոնի եւ Aerosmith խմբի երգերը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել նաեւ, որ վարորդների համար լավագույն երաժշտական տեմպն այն է, որը համապատասխանում է սրտի բաբախյունին: