Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ակամայից հիշեցի այն օրը, երբ Արցախի կուսակցությունները, Արցախի ժողովուրդը նշում էին ՀՅԴ 125 ամյակը: Ելույթ ունեցողներից մեկն այն միտքն էր արտահայտել, թե ՀՅԴ-ն առանց օրակարգի կուսակցություն է, և ես իմ ելույթի ժամանակ հակադարձեցի՝ ո՛չ, համամիտ չեմ. ՀՅԴ-ն 130 տարուց ավել է՝ առաջնորդվում է օրակարգով, այն է՝ հայոց ցեղասպանության ճանաչում, Արցախի դատ, անվտանգության հարցեր: Այդ օրակարգը դուք եք վառ պահել»,- այս մասին դեկտեմբերի 2-ին ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ նշել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:
Մեծ աշխատանք է կատարվել ու կատարվում Սփյուռքում, Հայաստանի Հանրապետությունում և Արցախում: Մոտ 2,5 տասնամյակ դրսում մեզ դիմավորում են մեր դաշնակցական ընկերները: Ձեր առաքելությունը շատ մեծ է, խորհրդաժողովի բոլոր մասնակցիներին հաջողություն եմ մաղթում :
Նշեմ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին առաջին հայացքից էլ երևում էր, որ սկսվել է ղարաբաղա-ադրբեջանական 3-րդ պատերազմը: Շատ կարճ ժամանակում հայտնի դարձավ, որ այդ պատերազմին մասնակցում էին Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը, շատ այլ երկրներ: Արցախը չի պարտվել Ադրբեջանին, Արցախը պարտվել է հենց այդ ուժերին: Եթե չլիներ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ի՞նչ կլիներ Արցախում, միանշանակ ասեմ ՝ կարող էր այսօրվա խորհրդաժողովը Ստեփանակերտ քաղաքում չլինել:
Մեր ժողովուրդը գտնվում է սթրեսի մեջ, որից դուրս գալու համար ժամանակ է պետք: Մենք կորցրել ենք մեր հայրենիքի ¾-ը, բայց ամուր ենք կանգնելու մնացած մեկ քառորդի վրա և բարձրացնելու ենք մեր ձայնը՝ Շուշին, Հադրութը, Քարվաճառը, Շահումյանը, Գետաշենը պետք է ազատագրվեն: Դրանք մեր հողերն են: ԱՀ Ազգային ժողովը, բոլոր խմբակցությունները Արցախի հիմնախնդրի հարցում միակարծիք են: Արցախն ու Հայաստանն այսօր առանձին թույլ են, ոչ կենսունակ: Մենք առանձին-առանձին թույլ ենք, մենք միավոր կկազմենք, համազգային օրակարգ կստեղծենք, եթե Արցախ-Հայաստան-Սփյուռք միատեսակ օրակարգով շարժվենք, մենք, համոզված եմ, հաղթանակներ կգրանցենք:
Ես սիրում եմ ՀՅԴ-ն անվանել ամենայն հայոց կուսակցություն, արտասահմանյան մեր ընկերներին ասեմ, որ այսօր Արցախում ՀՅԴ-ն միակ կայացած կուսակցությունն է, մնացած բոլոր կուսակցությունները, այդ թվում այն կուսակցությունը, որն այժմ ներկայացնում եմ, կայացման փուլում է: Մենք շատ բան ունենք սովորելու մեր դաշնակցական ընկերներից՝ կուսակցության կարգապահական, արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր ևն:
Արցախի հարցը Հայ դատի բաղկացուցիչ մասն է: Եթե մենք հաջողենք Արցախի հարցի մասով և միջազգային հանրությանը հայոց ցեղասպանության ճանաչման, անվտանգության հարցերի վերաբերյալ միևնույն տեսակետով ներկայանանք, հաղթանակներն անխուսափելի կլինեն: