Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չի կարող խոսք գնալ Ուկրաինայի արևելյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի միջնորդական դերի մասին։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև միջնորդ դառնալու՝ Անկարայի պատրաստակամության մասին։
«Չի կարող խոսք լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի միջնորդական դերի մասին ուկրաինական ներքին հակամարտության կարգավորման հարցում»,- ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է նա։
Միաժամանակ, Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանն այս հակամարտության կողմ չէ, նաև ընդգծել է, որ դրա մասնակիցները Կիևը և Դոնեցկն ու Լուգանսկն են։
«Մենք, անկասկած, շնորհակալ ենք թուրքական կողմին, մասնավորապես՝ Թուրքիայի նախագահին՝ ուկրաինական ներքին կարգավորմանը նպաստելու ցանկության համար։ Այս ուղղությամբ կարևոր քայլ կարող է լինել նրա ներդրումը ուկրաինական իշխանություններին համոզելու գործում, որ հրաժարվեն իրենց ագրեսիվ ծրագրերից Դոնբասի նկատմամբ և վերջապես սկսեն Մինսկյան պայմանավորվածությունների իրականացումը Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչների հետ ուղիղ երկխոսության միջոցով»,- ամփոփել է Զախարովան։