Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կքննարկի Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցներ անցկացնելու առաջարկը, եթե ՌԴ ղեկավարը դրանց մասնակցելու համաձայնություն տա։ Այս մասին «Страна» հրապարակմանն ասել է նրա մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։
«Որքանով է դա ճիշտ, չեմ կարող ասել, այդ պայմանավորվածությունները տեղի են ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև: Իսկ ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի դիրքորոշումը՝ եթե ՌԴ նախագահը տա իր համաձայնությունը, մենք նույնպես կքննարկենք. նման առաջարկ»,- ասել է նա։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր մայիսի 30-ին Պուտինի և Զելենսկու հետ հեռախոսազրույցներ ունենալու ցանկության մասին։ Կրեմլը հաստատել է, որ երկուշաբթի նախատեսվում է հեռախոսազրույց Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև։