կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-30 16:47
Աշխարհ

Ռուսական «Պանցիրը» ոչ մի շանս չի թողնի «Բայրաքթար»-ին. «Ռոստեխ»

Ռուսական «Պանցիրը» ոչ մի շանս չի թողնի «Բայրաքթար»-ին. «Ռոստեխ»

«Ռոստեխ»-ի մասնագետները բացահայտել են արդիականացված «Պանցիր-S1M» հակաօդային համակարգի առանձնահատկությունները։ Այն ի վիճակի է ոչնչացնել բացարձակապես ցանկացած անօդաչու թռչող սարք, այդ թվում՝  թուրքական հայտնի «Բայրաքթար»-ները։

«Ռոստեխ» պետական կորպորացիայի սպառազինությունների կլաստերի արդյունաբերական տնօրեն Բեկխան Օզդոևը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում խոսել է արդիականացված «Պանցիր-S1M» զենիթահրթիռային և թնդանոթային համակարգի առավելությունների մասին։ Ըստ մշակողի՝ արդիականացված «Պանցիր-S1M»-ը կարող է ոչ միայն արդյունավետ կերպով հայտնաբերել, այլև ոչնչացնել բոլոր հայտնի անօդաչու սարքերը, որոնք ծառայում են աշխարհի ժամանակակից բանակներին։

«Ռոստեխ»-ի ստորաբաժանում հանդիսացող High-Precision Complexes հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Միխայլովը նշել է, որ կատարելագործված «Պանցիր-S1M»-ը կարող է դառնալ ռուսական զինված ուժերի մարտավարական հակաօդային պաշտպանության հիմքը։ Փորձագետը մատնանշել է դրա՝ փոքր չափերի և հարձակողական անօդաչու թռչող սարքերից ցանկացած զորամաս ծածկելու կարողությունը։

Օգոստոսին հաղորդվել էր, որ Ռուսաստանն առաջին անգամ օտարերկրյա հաճախորդի կվաճառի Repellent-Patrol շարժական էլեկտրոնային հակազդման համալիրը, որը կապահովի տարածքների գոտիական ծածկույթ՝ մինչև 20 կիլոմետր հեռու գտնվող անօդաչու սարքերը ճնշելու համար: Նաև պայմանագրեր են կնքվել «Կրասուխա» ռադիոէլեկտրոնային պատերազմի համալիրի և «Պանցիր-S1M» զենիթահրթիռային և թնդանոթային համալիրի մատակարարման համար։ Համապատասխան պայմանագրերը ստորագրվել են «Բանակ-2021» համաժողովի ընթացքում։