|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստը կգումարի` կրկին հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցով։ Այս անգամ եւս, ինչպես նախորդ 13 անգամները, ընդդիմությունը կներկայացնի Արթուր Ղազինյանի թեկնածությունը։
Օրակարգում այլ հարցեր էլ կան, օրինակ՝ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ինչ-որ համաձայնագիր վավերացնելու մասին հարցը, նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու հարցը, որը զեկուցելու է Անահիտ Ավանեսյանը։ Արթուր Ղազինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը կմասնակցի նիստին, բայց ոչ իր հարցի քննարկմանը։ Ամենայն հավանականությամբ, իր հարցի ժամանակ դահլիճում չի լինի։
Ի դեպ, այս անգամ «Հայաստան» խմբակցությունն իր գրության մեջ ամրագրել է, որ թեկնածուն մնում է անփոփոխ, մինչեւ հանձնաժողովը դրա վերաբերյալ համապատասխան որոշում չկայացնի։ Դրան միացել է նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում