Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողները ԿԳ ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցին, թե` կառավարության կազմում սպասվո՞ւմ են փոփոխություններ:
«Վստահ եմ, որ իշխանության դեմքը փոխվելու է, իշխանության մեջ փոխվելու են դեմքեր, եւ դա բացարձակապես կապ չունի ընտրությունների արդյունքների, այս կամ այն ընտրատեղամասում, այս կամ այն մարզում, այս կամ այն քաղաքում գրանցած արդյունքների հետ: Վաղուց հասունացած պահ է, որ, այո, պետք է որոշակի փոփոխություններ լինեն իշխանության ներսում, իշխանության բոլոր այն ճյուղերում, որոնց կազմավորման գործընթացը պայմանավորվում է նոր ընտրություններով, ընտրությունների արդյունքներով եւ վերընտրված նախագահի հետընտրական լիազորություններով»,- հայտարարեց նախարարը:
Yerkir.am-ը նրանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են հիմնավոր այն լուրերը, որ Րաֆֆի Հովհաննիսյանին հնարավոր է` վարչապետի պաշտոն առաջարկվի, եւ, առհասարակ, իրատեսական համարո՞ւմ է, որ նման առաջարակ նրան կարվի: Ի պատասխան ՀՀԿ-ական նախարարը վստահ հայտարարեց, որ նման առաջարկն իրատեսական չի համարում: