Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների պետհամարանիշների «դիզայնը» արմատապես փոխվելու է։ Կառավարության նիստի օրակարգում ՀՀ ոստիկանությունը ներկայացնելու է պետհամարանիշների նոր ձեւերը։ Ոստիկանությունը այս քայլը հիմնավորել է նրանով, որ պետհամարանիշների վրա օգտագործվող տառերը փոքր են, եւ հատկապես տեխնիկական միջոցներով՝ արագաչափերով ու տեսախցիկներով արձանագրված խախտումների պարագայում դժվարություն է առաջանում տառերը տարբերակելիս։
Որպես օրինակ է բերվում «O», «Q» «C» «D» տառերի նմանությունը։ Դրանից բացի, ոստիկանությունը փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորվում է նրանով, որ պետհամարանիշների վրա պետք է պատկերվի ՀՀ դրոշը։ Առայժմ դժվար է ասել, թե որն է պետհամարանիշներն այսպես արմատապես փոխելու իրական պատճառը։ Նկատենք, որ արդեն գործածվող համարանիշները չեն փոխվելու այնքան ժամանակ, քանի դեռ նոր համարանիշ վերցնելու կարիք չառաջանա։ Նաեւ չի փոխվում պետհամարանիշներ վերցնելու համար նախատեսված վճարումների չափը։ Համենայն դեպս, ոստիկանության ներկայացրած որոշման մեջ այդ մասին խոսք չկա։ Սակայն, չի կարելի բացառել, որ մի ինչ-որ պահից ոստիկանությունը ստիպի բոլորին նոր «դիզայնով» պետհամարանիշներ վերցնել եւ բնականաբար կատարել վճարումներ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: